Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տեսնես՝ ի՞նչ հոտ կգա երկրից

Տեսնես՝ ի՞նչ հոտ կգա երկրից
14.06.2024 | 06:57

Ոնց տեսնում եմ` Նիկոլը հարմար է պաշտոնյաներին, ովքեր կազմում են բնակչության մոտ 8-10%-ը,

հարմար է մեծահարուստներին, ովքեր կազմում են 1%-ը, բայց նրանց հրահանգին է ենթարկվում էլի մոտ 10%-ը, ովքեր անծպտուն ենթարկվելու են էդ 1%-ին.

հարմար է ճենճոտներին, ովքեր մի 15% կան,

հարմար է ոստիկաններին` դա էլ 3%,

ու եթե անտարբերների 30%-ն էլ գումարենք, կստացվի բավականին մեծ զանգված։

Հարմար չի հիմնականում միջին խավ կազմող գիտակից մասին ու իրական հայրենասերներին։ Այս մասն ընդդիմադիր է, բայց ավելի քիչ է, քան ընդդիմությունը, որովհետև ընդդիմության դիրքերում էլ կա մի մաս, որին միայն ինքն է հետաքրքիր` իր կարիերան։

Էդ միջին խավի գիտակից մասն ու իրական հայրենասերները շատ չեն, մաքսիմում 13-15% են կազմում։ Այսինքն` մոտ 400.000 մարդ կամ մոտ 100.000 ընտանիք։

Բա էլ ի՞նչ ենք ներվեր քանդում։

Պատկերացնու՞մ եք, որ էդ 100.000 ընտանիքն էլ զզվի ու թողնի-հեռանա։ Տեսնես՝ ի՞նչ հոտ կգա երկրից։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 10086

Մեկնաբանություններ